Ռուբիոն հրաժարվել է բացահայտել Ուկրաինայի կարգավորման ԱՄՆ նոր առաջարկի մանրամասները

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հրաժարվել է մանրամասներ ներկայացնել Ուկրաինայի հակամարտության կարգավորման ամերիկյան նոր առաջարկի վերաբերյալ, որը քննարկվել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ Նորվեգիայում կայացած հանդիպման ընթացքում։ Հնդկաստանում լրագրողների հետ զրույցում Ռուբիոն նշել է, որ Ուիթքոֆը հանդիպումից հետո մեկնել է Ռուսաստան՝ Մոսկվային ներկայացնելու Զելենսկու հետ քննարկված որոշ գաղափարներ։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նախ հասկանալ, թե մյուս կողմը որքանով է պատրաստ ընդունել առաջարկները, ապա փորձել նվազեցնել կողմերի միջև առկա տարաձայնությունները։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16287

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով