Պուտինը Ուիթքոֆի հետ քննարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորումն ու Իրանի ճգնաժամը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ընթացքում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցին ուշադրություն դարձնելու համար։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Պուտինը նշել է, որ Թրամփն իրենց վերջին հեռախոսազրույցում ընդգծել է Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը՝ մարդկային կորուստները կանխելու համար։ Նա նաև հետաքրքրվել է Նորվեգիայում Ուիթքոֆի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու բանակցությունների արդյունքներով։ ՌԴ նախագահը հայտնել է նաև ԱՄՆ-ի հետ տնտեսական համագործակցությունը վերականգնելու Ռուսաստանի շահագրգռվածության մասին։ Բացի այդ, նա հետաքրքրվել է Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի վերաբերյալ ամերիկյան գնահատականներով՝ նշելով, որ Մոսկվան պատրաստ է աջակցել դրա կարգավորմանը։ Իր հերթին Ուիթքոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին ամերիկացի Սթիվեն Հաբարդի ազատ արձակման համար։ Պուտինի խոսքով՝ Հաբարդն այդ պահին գտնվում էր Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16287

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով