Եթե չլիներ ԹՐԻՓՓ-ը, Ադրբեջանն արդեն հարձակվել էր

Վաշինգտոնը Մոսկվայի հետ դիզելային գործարք է կնքում, մինչ Ուկրաինայի պատերազմի ելքը շարունակում է անորոշ մնալ։ Միաժամանակ Մարկո Ռուբիոն Սամարղանդում ամերիկյան տնտեսական նոր օրակարգ է ներկայացնում Կենտրոնական Ասիային, իսկ Սերգեյ Լավրովը Թեհրանում փորձում է առաջ մղել «3+3» ձևաչափը։ Երևանում էլ խորհրդարանական քննարկման փուլ է մտնում ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը։ Այս գործընթացներն առանձին իրադարձություններ չեն։ Հարավային Կովկասում պայքար է ծավալվում տարածաշրջանի տնտեսական ապագայի, հաղորդակցությունների և քաղաքական ազդեցության շուրջ։ Հայաստանն այդ փոփոխությունների անմիջական մասնակիցն է, սակայն գլխավոր հարցը մնում է՝ որքանո՞վ ենք պատրաստ մեծ տերությունների շահերի մրցակցությունը վերածել սեփական պետական առավելության։ Այսօր մեր զրուցակիցն է ԱՄՆ Նևադայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագիտության դոկտոր Ներսես Կոպալյանը։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16310

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով