Սիրիայում խաղաղությունն ու կայունությունը կրկին ամրապնդվում են. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայում խաղաղությունը, անդորրն ու կայունությունը կրկին սկսում են ամրապնդվել։ Նրա խոսքով, Անկարան շարունակելու է աջակցել Դամասկոսին։ «Ամենակարող Աստված մեր սիրիացի եղբայրներին ու քույրերին փառահեղ հաղթանակ է պարգևել։ 2024 թվականի դեկտեմբերի 8-ին սիրիացի ժողովուրդը մեծ հաղթանակ տարավ, որի մասին, Աստծո կամոք, դեռ երկար տարիներ կպատմեն՝ այն փոխանցելով բերանից բերան և սրտից սիրտ»,- հայտարարել է Էրդողանը։ Նրա խոսքով՝ 13,5 տարվա ճնշումներից հետո, չնայած Իսրայելի լուրջ սադրանքներին, Սիրիայում կրկին նկատվում են խաղաղության, հանգստության և կայունության հաստատման նշաններ։ Էրդողանը նշել է, որ սիրիացիները նախագահ Ահմեդ ալ-Շարաայի ղեկավարությամբ միասնության և համերաշխության պայմաններում կառուցում են իրենց ընդհանուր ապագան։ «Մենք հավատում ենք, որ հյուսիսում ինտեգրման գործընթացի ավարտից հետո Սիրիայում նոր էջ կբացվի»,- ասել է Թուրքիայի նախագահը և հավելել, որ իրենք շարունակելու են կանգնած լինել Սիրիայի կողքին՝ աջակցելով նրան բոլոր այն փուլերում, երբ դրա կարիքը կլինի։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16310

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով