Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է համաձայնել ռուս-ուկրաինական պատերազմի ռազմաճակատի գծերի սառեցմանը՝ երկարատև հակամարտությունը դադարեցնելու նպատակով։ Այս մասին Զելենսկին ասել է «Fox & Friends» հաղորդման եթերում՝ պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե արդյոք կհամաձայնի՞ ստորագրել խաղաղության պայմանագիր, որը տարածքների առումով իրավիճակը կթողնի այնպես, ինչպես այժմ է։ Այս պահի դրությամբ պատերազմի հետևանքով Ուկրաինան կորցրել է իր տարածքի մոտ 25 տոկոսը։ «Այո, հիմա մենք պետք է սառեցնենք իրավիճակը։ Կարծում եմ՝ սա այս պատերազմն ավարտելու իրական ճանապարհ է։ Մենք դա կոչում ենք հրադադար կամ սպանությունների դադարեցում, ինչպես դա անվանեց նախագահ Թրամփը։ Սառեցում և դադարեցում։ Իհարկե, սա այն նվազագույնն է, ինչ մեզ այսօր պետք է Ռուսաստանից։ Այնուհետև մենք կդիմենք Թրամփին ու եվրոպացիներին և կխնդրենք անվտանգության երաշխիքներ»,- ասել է Վոլոդիմիր Զելենսկին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16342

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով