Ալիևը տեսակապի միջոցով է միացել Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին: Իր ելույթի ժամանակ Ալիևը, մասնավորապես,հայտարարել է. «2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը վերջ դրեց սեպարատիզմին Ղարաբաղում։ Մենք իրականություն դարձրեցինք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4բանաձևերը, որոնք թղթի վրա էին մնացել 30 տարի: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ունի նույն արժեքը, ինչ ցանկացած այլ երկրի տարածքային ամբողջականությունը, և այս հարցում երկակի ստանդարտներն անընդունելի են»: Ադրբեջանի նախագահի խոսքով, Եվրոպական խորհրդարանը ևս պետք է աջակցի խաղաղության գործընթացին, մինչդեռդիմում են սաբոտաժի:



