Հոլիվուդում փորձել են թալանել Քվենտին Տարանտինոյի տունը

Կալիֆոռնիայում անհայտ անձը փորձել է թալանել առանձնատունը, որը, նախնական տվյալներով, կարող է պատկանել հայտնի կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոյին․ հայտնում է New York Post-ը։ Իրավապահները փնտրում են տղամարդուն, որը ցերեկային ժամերին փորձել է թալանել Լոս Անջելեսի Հոլիվուդյան բլուրների շրջանում գտնվող տունը։ Ամբողջությամբ սև հագած տղամարդուն, որը ներթափանցել է Մալհոլանդ Դրայվից վեր գտնվող եռահարկ առանձնատան երկրորդ հարկ, նկատել է այգեպանը։ Մինչ ոստիկանության պարեկային խմբի ժամանումը հանցագործը հասցրել է փախչել։ Դեռևս հայտնի չէ՝ արդյոք նրան հաջողվել է որևէ բան գողանալ առանձնատնից։ Տեղեկություններ չկան նաև այն մասին, թե դեպքի պահին տանը որևէ մեկը եղել է, թե՝ ոչ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13122

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով