Համակարգչային հափշտակության գործով մեղադրվողը հայտնաբերվել ու կալանավորվել է

Համայնքային ոստիկանության Գառնիի բաժնում հետախուզվողի վերաբերյալ ստացված տեղեկությունն իրացվեց Կատայքի մարզի քրեական ոստիկանների և մարզի պարեկների հետ։ Հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, համակարգչային հափշտակության, փողերի լվացման մեղադրանքներով հետախուզվող Գառնիի 35-ամյա բնակիչը, որի նկատմամբ խափանման միջոց էր ընտրված կալանքը, հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Գառնիի բաժին։ Նա կալանավորվել է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16439

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով