Պենտագոնը և Lockheed Martin-ը համաձայնագիր են կնքել 850 F-35 կործանիչների արտադրման վերաբերյալ

ԱՄՆ պատերազմի նախարարությունը և Lockheed Martin ընկերությունը հայտարարել են 10-ամյա համաձայնագրի կնքման մասին, որը նախատեսում է 850 հինգերորդ սերնդի F-35 ստելս կործանիչների արտադրություն։ Այս մասին ասվում է Պենտագոնի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։ «Մենք հիմնովին փոխել ենք մոտեցումն ԱՄՆ պաշտպանական արդյունաբերական բազայի կայունացման նկատմամբ, ինչը թույլ կտա արտադրությունն իրականացնել անհրաժեշտ տեմպերով ու ծավալներով», – հայտարարության մեջ նշել է ԱՄՆ պատերազմի նախարարի՝ գնումների և նյութատեխնիկական ապահովման հարցերով տեղակալ Մայքլ Դաֆին։ Նա հավելել է, որ այս համաձայնագրով Պենտագոնն ապահովում է, որ ամերիկացի զինվորականները զինված լինեն կռվելու և հաղթելու համար անհրաժեշտ հնարավորություններով։ Ըստ հաղորդագրության՝ այս տասնամյա պարտավորության դիմաց Lockheed Martin-ն իր միջոցներով կֆինանսավորի առնվազն 7 միլիարդ դոլարի նախաձեռնություններ, որոնք աջակցում են F-35 ծրագրին։ F-35 ինքնաթիռները, որոնք ակտիվորեն կիրառվել են Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի ընթացքում, արտադրվում են երեք վերափոխված տարբերակով՝ ռազմաօդային ուժերի, ռազմածովային ուժերի և ծովային հետևակի կորպուսի համար։ Դրանցից յուրաքանչյուրի արժեքը կարող է գերազանցել 100 միլիոն դոլարը։ Ամերիկացի զինվորականների կարծիքով, F-35 կործանիչն աշխարհի ամենակատարելագործված մարտական ինքնաթիռներից մեկն է։ Այսօրվա դրությամբ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների սպառազինության մեջ կա ավելի քան 1375 միավոր F-35։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16454

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով