Ռուբիոն և Ռյուտեն քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը և Սև ծովում անվտանգությունը: Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։ «Պետքարտուղարը և գլխավոր քարտուղարը քննարկել են Սև ծովում անվտանգության հարցերը, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև (հակամարտության) բանակցային կարգավորմանն աջակցելու ուղղությամբ շարունակվող ջանքերը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16463

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով