Բուժքույրը փորձել է արգելված իրեր փոխանցել դատապարտյալին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, խուզարկության են ենթարկել ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժքրոջը։ Ինչպես տեղեկանում է Քրեակատարողական ծառայության տարածած հաղորդագրությունից, խուզարկության արդյունքում բուժքրոջ վերնազգեստի գրպանից հայտնաբերվել են անլար ականջակալներ և USB լար։ Բացի այդ՝ բուժքույրն իր պայուսակից ինքնակամ ներկայացրել է բաժանորդային քարտ՝ հայտնելով, որ նշված իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալներից մեկին։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16463

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով