Իրանի ծովային շրջափակման 100 օրվա ընթացքում ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը. CENTCOM

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ օգոստոսի 22-ին լրացել է ամերիկյան ուժերի կողմից Իրանի ծովային շրջափակման վերսկսման 100 օրը, և այս ընթացքում ԱՄՆ-ն կանխել է 25 միլիարդ դոլարի նավթի արտահանումը։ Այս մասին հրամանատարությունը նշել է X հարթակի իր էջում գրառման մեջ։ «Այսօր լրանում է 100 օրը, ինչ CENTCOM-ի ուժերը վերսկսել են Իրանի նկատմամբ Ամերիկայի «պողպատե պատի» ռազմածովային շրջափակումը։ Այս գործողությունը նպաստել է, որ Իրանը չկարողանա արտահանել առնվազն 25 միլիարդ դոլարի հում նավթ, ինչպես նաև սահմանափակել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հնարավորությունը՝ ֆինանսավորելու իր հովանավորյալ զինված խմբավորումներին, հանցավոր ցանցերին և ահաբեկչությունը», – նշված է հաղորդագրության մեջ։ Հրամանատարությունը հավելում է, որ Իրանը ծովային ճանապարհով արտահանում կամ ներմուծում չի իրականացրել, բացառությամբ այն մարդասիրական օգնության, որի մուտքը թույլատրել են ԱՄՆ ուժերը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16463

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով