Ռուսաստանը կարծում է, որ Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի հնարավոր եռակողմ հանդիպման օրակարգը չպետք է սահմանափակվի միայն մեկ թեմայով. РИА Новости-ին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։ Նրա խոսքով՝ ժամանակակից աշխարհում կան բազմաթիվ հարցեր, որոնք հավասարապես կարևոր են Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի համար։ «Մենք կարծում ենք, որ օրակարգը չպետք է սահմանափակվի առանձին թեմաներով, այլ պետք է ներառի հարցերի մի ամբողջ շրջանակ։ Մենք կաշխատենք այդ ուղղությամբ, որպեսզի այն արտացոլի հենց այս մոտեցումը»,- ասել է Ռուդենկոն։ Դիվանագետը նաև ընդգծել է, որ Մոսկվան շահագրգռված է եռակողմ հանդիպման կայացմամբ։



