Երևանի Աճառյան փողոցում «Հյունդայի» մակնիշի ավտոբուս է կողաշրջվել։ Նախնական տվյալներով՝ տուժել է 11 անձ, որոնք տեղափոխվել են բժշկական կենտրոններ։ Ինչպես տեղեկացնում է ՆԳՆ հաղորդագրությունը, պատահարի մասին ահազանգը 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում։ «Պարզվել է, որ կողաշրջվել է «Հյունդայի» մակնիշի ավտոբուս։ Ըստ նախնական տվյալների՝ տուժել է 11 անձ, որոնք տեղափոխվել են բժշկական կենտրոններ»,– նշված է հաղորդագրությունում։ Պատահարի հանգամանքները պարզվում են։



