Ծանրորդ Աննա Ամրոյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, երիտասարդների աշխարհի չեմպիոն Աննա Ամրոյանը չի մասնակցի աշխարհի մեծահասակների առաջնությանը: Ծանրամարտի աշխարհի առաջնությանն ընդառաջ Հայաստանի հավաքականի բաց մարզման ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ծանրամարտի կանանց ընտրանու գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը: «Ցավոք, Աննա Ամրոյանը երիտասարդների Եվրոպայի առաջնության ժամանակ վնասվածք ստացավ ու այդ իսկ պատճառով չի մասնակցի աշխարհի առաջնությանը: Եթե մասնակցի, վնասվածքն ավելի կխորացնենք, իսկ Աննան մեր խոստումնալից մարզիկներից է: Հիմա նրան պետք է միայն լիարժեք բուժում: Այս տարի գուցե մինչև տարվա վերջ կստանա իր բուժումները»,- շեշտեց Ներսիսյանը: Աշխարհի 2026 թվականի առաջնությունում հանդես կգան՝ 65 կգ՝ Գառնիկ Չոլաքյանը, 75 կգ՝ Գոռ Սահակյանը, Տիգրան Կարապետյանը, 85 կգ՝ Ռաֆիկ Հարությունյանը, Մարտին Պողոսյանը, 95 կգ՝ Դավիթ Հովհաննիսյանը, 110 կգ՝ Գարիկ Կարապետյանը, +110 կգ՝ Վարազդատ Լալայանը, 57 կգ՝ Ալեքսանդրա Գրիգորյանը, 77 կգ՝ Ալինա Սուքիասյանը, 86 կգ՝ Էմմա Պողոսյանը, Լիանա Գյուրջյանը։ Այս տարի ծանրամարտի աշխարհի առաջնությունը կկայանա հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 8-ը Չինաստանի Նինբո քաղաքում: Այն առաջին վարկանիշային մրցաշարն է 2028 թվականի Օլիմպիական խաղերից առաջ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16511

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով