COP17-ի շրջանակում քննարկվել է բնության և մարդու առողջության կապը

COP17-ի շրջանակում շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ մասնակցել է «Կենսաբազմազանություն, էկոհամակարգեր և առողջություն․ «Մեկ առողջություն» մոտեցումը՝ Հայաստանում դիմակայուն համայնքների ձևավորման համար» խորագրով միջոցառմանը։ Ելույթում նախարարն ընդգծել է, որ կենսաբազմազանության պահպանությունն անմիջականորեն առնչվում է մարդու առողջությանը։ Առողջ էկոհամակարգերն ապահովում են մաքուր ջուր, անվտանգ սնունդ և կայուն կլիմա, իսկ դրանց վատթարացումը մեծացնում է նաև հանրային առողջության ռիսկերը։ «Մեկ առողջություն» մոտեցումը պահանջում է շրջակա միջավայրի, առողջապահության և գյուղատնտեսության ոլորտների համատեղ աշխատանք՝ տվյալների փոխանակումից ու վաղ նախազգուշացումից մինչև հիվանդությունների կանխարգելում։ Նախարարը ներկայացրել է Հայաստանի՝ 2026–2030 թվականների կենսաբազմազանության ազգային ռազմավարությամբ և գործողությունների ծրագրով նախատեսված քայլերը՝ Սևանա լճի աղտոտվածության նվազեցման, գետերի մաքրման, արոտավայրերի կայուն կառավարման և էկոհամակարգերի պահպանության ուղղությամբ։ Բնության պահպանությանն ուղղված յուրաքանչյուր քայլ ներդրում է նաև մարդկանց առողջության, բարեկեցության և համայնքների դիմակայունության մեջ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16530

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով