Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել: Այս մասին X-ի իր էջում կատարած գրառմամբ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ վարչապետ Քիր Սթարմերի հետ այսօր ստորագրված համատեղ հռչակագրով մենք նոր և խոստումնալից էջ ենք բացում մեր հարաբերություններում, որոնք կառուցված են ընդհանուր արժեքների և ամրապնդված համագործակցության վրա»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Հայաստանում է՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին:



