Կիևը հարվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի համար նախատեսված դիզելային վառելիքին․ Լիխաչով

«Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի խոսքով՝ Կիևը հարվածներ է հասցրել Զապորոժիեի ատոմակայանի համար նախատեսված դիզելային վառելիք տեղափոխող բենզատարներին՝ իմանալով, որ այն կենսական նշանակություն ունի կայանի համար։ Լիխաչովի խոսքով՝ ուրբաթ օրը հարվածների հետևանքով երկու ռուս զինծառայող է զոհվել, կան վիրավորներ, այդ թվում՝ ծանր վիճակում գտնվողներ։ «Այս հարվածների կազմակերպիչները շատ լավ գիտեին, որ խոսքը վառելիքի մատակարարման մասին է, և որ այդ վառելիքը կենսական նշանակություն ունի կայանի համար, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ օգոստոս-սեպտեմբերին կայանը գրեթե երեք շաբաթ արտաքին էլեկտրամատակարարում չի ունեցել և Կիևի սադրանքների պատճառով աշխատել է բացառապես դիզելային գեներատորներով»,– ասել է Լիխաչովը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13125

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով