Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը մեղադրել է Ուկրաինայի վերնախավին՝ արևմտյան օգնության հաշվին հարստանալու, իսկ երկրի իշխանություններին՝ ԱՄՆ-ում քաղաքական գործիչներին ֆինանսավորելու նպատակով ամերիկյան օգնության միջոցները լվանալու մեջ։ Մասկի խոսքով՝ ուկրաինական վերնախավը հարստացել է Ուկրաինային հատկացված հարյուրավոր միլիարդավոր դոլարների հաշվին, մինչդեռ շարքային քաղաքացիների երեխաներին զորակոչում են և ուղարկում ռազմաճակատ։ «Առաջիններն անհավանական հարստացել են Ուկրաինա հոսող հարյուրավոր միլիարդների հաշվին, մինչդեռ երկրորդների երեխաներին զորակոչում են և ուղարկում խրամատներում զոհվելու»,+ գրել է նա X սոցիալական ցանցում։ Մեկ այլ գրառմամբ՝ Մասկը պնդել է, որ Ուկրաինայի իշխանությունները լվանում են ամերիկյան օգնության միջոցները և դրանք օգտագործում ԱՄՆ-ում քաղաքական գործիչների նախընտրական արշավները ֆինանսավորելու համար։ Նրա պնդմամբ՝ ամերիկացի հարկատուների գումարները տարբեր սխեմաներով վերադառնում են ԱՄՆ և ուղղվում քաղաքական գործիչներին աջակցելուն։



