Իրանի զինված ուժերը կոչ են արել չանցնել Հորմուզի նեղուցով՝ առանց Թեհրանի թույլտվության

Իրանի զինված ուժերը շարունակում են վերահսկել Հորմուզի նեղուցը և բոլոր նավերին կոչ են անում ձեռնպահ մնալ դրանով անցնելուց՝ առանց Թեհրանի հետ համաձայնեցման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի «Խաթամ ​​ալ Անբիա» զորքերի Կենտրոնական շտաբի հրամանատար Ալի Աբդոլլահին։ «Մենք բոլոր ուժերով ապահովում ենք Հորմուզի նեղուցի անվտանգությունը և կառավարում ենք իրավիճակը։ Մենք բոլոր առևտրային նավերին և նավթատար լցանավերին կոչ ենք անում չձեռնարկել անցման որևէ գործողություն՝ առանց Հորմուզի նեղուցում տեղակայված զինված ուժերի հետ համակարգման, որպեսզի դրանց անվտանգությունը չհայտնվի սպառնալիքի տակ», – մեջբերել է նրա խոսքն Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերությունը։ Աբդոլլահին նախազգուշացրել է, որ ցանկացած օտարերկրյա զինված ուժեր, հատկապես ԱՄՆ բանակը, կենթարկվեն հարձակման, եթե ցանկանան մոտենալ Հորմուզի նեղուցին կամ մտնել այնտեղ: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Հորմուզի նեղուցում գործողություն մեկնարկելու մասին, որի շրջանակում ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության պատճառով նեղուցում մնացած առևտրային նավերը պետք է ամերիկյան ուժերի ուղեկցությամբ դուրս բերվեն այնտեղից:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով