Հայաստանը վերանայում է միգրացիոն քաղաքականությունը մի ժամանակաշրջանում, երբ փոխվում է նաև հայկական անձնագրի աշխարհաքաղաքական նշանակությունը։ Եվրամիությունը քննարկում է Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ վիզային սահմանափակումների խստացումը, և չի բացառվում, որ վաղը հայկական անձնագրի պահանջարկը Ռուսաստանում բնակվող հայերի շրջանում աճի։ Սակայն այն, ինչ կարող է մեծացնել Հայաստանի քաղաքացիության գրավչությունը, միաժամանակ կարող է վտանգել մեր երկրի եվրոպական հեռանկարը։ Եթե հայկական անձնագիրը սկսի ընկալվել որպես ռուսաստանցիների նկատմամբ եվրոպական սահմանափակումները շրջանցելու միջոց, Հայաստանը կարող է հայտնվել Բրյուսելի առանձնահատուկ վերահսկողության ներքո՝ հենց այն պահին, երբ ձգտում է հասնել առանց վիզայի Եվրոպա մեկնելու իրավունքին։ Ինչպե՞ս է պետությունը պատրաստվում դիմակայել այս մարտահրավերին, ինչո՞ւ են խստացվում քաղաքացիության պայմանները, և որքանո՞վ է Հայաստանը պատրաստ միգրացիոն նոր իրականությանը։ Այս հարցերը քննարկելու եմ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



