Ռուսաստանի սահմանած առևտրային սահմանափակումների հետևանքով Հայաստանը մինչև տարեվերջ կարող է կորցնել շուրջ 260 միլիոն դոլարի արտահանում։ Միաժամանակ Եվրամիությունը երկու տարով մաքսային արտոնություններ է տրամադրել հայկական արտադրանքի լայն շրջանակի համար։ Սա հնարավորություն է, սակայն եվրոպական շուկան գրավելու համար միայն քաղաքական որոշումն ու մաքսային արտոնությունները բավարար չեն։ Պետք է կարողանալ արտադրել պահանջվող որակով, մատակարարել ժամանակին և դիմանալ մրցակցությանը։ ACSES վերլուծական կենտրոնի նոր ուսումնասիրությունը փաստում է՝ Հայաստանը դեռ չունի այդ հնարավորությունը լիարժեք օգտագործելու անհրաժեշտ ենթակառուցվածքներն ու արտահանման աջակցության արդյունավետ համակարգը։ Այսօր գործարար Հայկ Մանուկյանի հետ փորձենք հասկանալ՝ իրականում ինչի՞ է բախվում հայ արտադրողը, որքանո՞վ է իրատեսական ռուսական շուկային եվրոպական այլընտրանք գտնելը, և ի՞նչ պետք է փոխվի, որպեսզի հայկական գյուղմթերքը Եվրոպայում դառնա ոչ թե պատահական ապրանք, այլ մշտական ներկայություն։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



