Ջրի անվտանգությունը՝ COP17-ի օրակարգում

COP17-ի շրջանակում ջրի և կենսաբազմազանության հարցերին նվիրված միջոցառման բացմանը ելույթով հանդես է եկել համաժողովի նախագահ, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։ Իր խոսքում նա ընդգծել է քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի պահպանության և վերականգնման կարևորությունը՝ ջրային անվտանգության, պարենային անվտանգության և կլիմայական դիմակայունության ապահովման համար։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Սևանա լճի ջրային հաշվեկշռի պահպանմանը, աղտոտման նվազեցմանը և էկոհամակարգի վերականգնմանը։ Կարևորվել են նաև համաձայնեցված քաղաքականությունը, բավարար ֆինանսավորումն ու գիտական հանրության, պետական կառույցների, մասնավոր հատվածի և համայնքների համագործակցությունը՝ համաշխարհային հանձնառությունները չափելի արդյունքների վերածելու համար։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16910

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով