Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ Եթե դեռ չեք հասցրել այցելել Քաղաքային կենսաբազմազանության գոտի, շտապե՛ք․ այն բաց է մինչև հոկտեմբերի 30-ը։ Երևանի 2750-ամյակի այգի Այստեղ ներկայացված են բնության պահպանության, կանաչ ենթակառուցվածքների զարգացման, կենսաբազմազանության պահպանման և կայուն քաղաքային զարգացմանն ուղղված Երևանի նախաձեռնություններն ու ծրագրերը։ Առաջիկա օրերին բաց մի՛ թողեք հետաքրքիր քննարկումները, աշխատարանները, կինոդիտումներն ու համերգները։ Հետևե՛ք մեր էջին՝ միջոցառումների ժամանակացույցին ծանոթանալու համար։



