Արտաքին կախվածությունը շարունակում է մեծ մնալ մեր տնտեսությունում. շատ լուրջ վերափոխումներ են

Հայաստանի խոշորագույն հարկատուն բջջային հեռախոսներ ներմուծող և վաճառող ընկերություն է։ Երկրորդ տեղում պղնձամոլիբդենային կոմբինատն է, երրորդում՝ ծխախոտ արտադրողը։ Առաջատար տասնյակում են նաև բանկերը, խաղային բիզնեսի և էներգետիկայի ընկերությունները։ 2026 թվականի ինն ամիսներին հազար խոշոր հարկատուները բյուջե են վճարել շուրջ 1 տրիլիոն 639 միլիարդ դրամ։ Սակայն այս թվերի հետևում Հայաստանի տնտեսության կառուցվածքի մասին շատ ավելի կարևոր հարցեր կան։ Համաշխարհային բանկը Հայաստանի համար տնտեսական աճ է կանխատեսում, բայց միաժամանակ զգուշացնում, որ բնակչության շուրջ 40 տոկոսը շարունակում է մնալ աղքատության մեջ հայտնվելու վտանգի առաջ։ Ինչո՞ւ տնտեսական աճը բավարար չափով չի վերածվում արտադրության, բարձր վարձատրվող աշխատատեղերի և քաղաքացիների բարեկեցության։ Որքանո՞վ է մեր տնտեսությունը դիմակայուն արտաքին ցնցումներին, և ի՞նչ է իրականում փոխվել երկրի տնտեսական զարգացման մոդելում։ Զրուցել ենք տնտեսագետ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ՀՊՏՀ միջգիտակարգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սոս Խաչիկյանը։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16763

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով