ԿԸՀ հայտարարությունը․ 2026 թվականի հոկտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքում է իրականացրել թվով 42 իրավիճակների վերաբերյալ։ Արագ արձագանքում իրականացվել է սոցիալական ցանցերի, զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների, հեռախոսազանգերի միջոցով ստացված իրավիճակների վերաբերյալ։ Իրավիճակային վերլուծության կենտրոնի կողմից ուսումնասիրված իրավիճակները հիմնականում վերաբերել են ընտրողների ցուցակների հետ կապված խնդիրներին, քվեարկության սենյակում տեղադրված տեսախցիկների հետ կապված տեխնիկական խնդիրներին, քվեարկության կարգին վերաբերող տարբեր հանգամանքների, որոշ դեպքերում ընտրողին պարզաբանվել է քվեարկության կարգը, ներկայացվել է, թե որոնք են համարվում անձը հաստատող փաստաթղթեր։ Քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովներում խնդիրներ են առաջացել ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացում՝ պայմանավորված դրանց ոչ պատշաճ գործադրմամբ, մասնավորապես, մինչև քվեաթերթիկին փակցնելը որոշ դեպքերում վնասվել է ինքնասոսնձվող դրոշմանիշի պաշտպանիչ շերտը։ Ընտրական գործընթացի անխոչընդոտ անցկացումն ապահովելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այս հարցի կապակցությամբ հայտարարություն է



