Հորդանանում ձերբակալել են եկեղեցու վրա հարձակում իրականացրած երեք ահաբեկչի

Հորդանանի անվտանգության ուժերը ձերբակալել են Էլ-Քարաք նահանգի ուղղափառ եկեղեցում ահաբեկչություն իրականացրած անձանց։ Այդ մասին հայտնել է թագավորության ներքին գործերի նախարարությունը։ «Երկուշաբթի լուսադեմին իրականացված գործողության ընթացքում հայտնաբերվել են երեք ահաբեկիչ, որոնք հոկտեմբերի 23-ին հարձակում էին գործել Համուդ շրջանում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցում քաղաքացիների վրա», – ասվում է գերատեսչության՝ X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ։ Հաղորդագրության համաձայն՝ երեք զինյալները պատսպարվել էին Էլ-Քարաք քաղաքի ծայրամասում գտնվող լքված տներից մեկում և հրաժարվել էին հանձնվել՝ կրակ բացելով ուժայինների ուղղությամբ։ «Փոխհրաձգության ընթացքում երեք հանցագործներն էլ վիրավորվել և ձերբակալվել են», – նշել է ներքին գործերի նախարարությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16795

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով