Հոկտեմբերի 27-ը Հայաստանի նորագույն պատմության ամենածանր քաղաքական հանգուցակետերից է։ Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի սպանությունից հետո փլուզվեց «Միասնություն» դաշինքի ձևավորած իշխանական կենտրոնը, փոխվեց ուժերի հարաբերակցությունը, իսկ իշխանությունն աստիճանաբար կենտրոնացավ Ռոբերտ Քոչարյանի ձեռքում։ Ոճրագործությունը տեղի ունեցավ Ղարաբաղյան բանակցությունների ակտիվացման, Մեղրիի շուրջ քննարկումների և Հայաստանի ապագա աշխարհաքաղաքական դիրքի վերաբերյալ վճռորոշ հարցերի պայմաններում։ Այսօր, երբ Հայաստանը փորձում է վերակառուցել իր անվտանգային ու արտաքին քաղաքական համակարգը, այդ իրադարձությունների քաղաքական հետևանքները նոր գնահատման կարիք ունեն։ Զրուցակիցս Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն է։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



