Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի

Բուլղարիայի նախագահի և փոխնախագահի թեկնածուներ Իլիանա Յոտովան ու Կիրիլ Վալչևը ընտրությունների երկրորդ փուլում կմրցեն Անդրեյ Գուրովի և Գեորգի Կանդևի դեմ։ Ինչպես հաղորդում է բուլղարական BTA գործակալությունը, հոկտեմբերի 25-ին կայացած քվեարկության արդյունքում, քվեաթերթիկների 95.29 տոկոսի տվյալներով, Յոտովա-Վալչև զույգը ստացել է ձայների 34.6 տոկոսը, իսկ Գուրով-Կանդև զույգը՝ 32 տոկոսը։ Մնացած մասնակիցներն իրենց ստացած ձայներով զգալիորեն զիջում են այս երկու զույգերին։ Սահմանադրության համաձայն՝ նախագահի թեկնածուն կարող է ընտրվել առաջին փուլում միայն այն դեպքում, եթե ստանա վավեր քվեների կեսից ավելին, և ընտրություններին մասնակցի ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների կեսից ավելին։ Եթե թեկնածուներից ոչ մեկը չի ընտրվում, յոթ օրվա ընթացքում անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն թվով ձայներ ստացած երկու թեկնածուները։ Այդպիսով, նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 1-ին։ Նշենք, որ Իլիանա Յոտովան Բուլղարիայի գործող նախագահն է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16683

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով