Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչները շարունակում են ելույթներն աշխարհի առաջնությունում: Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող աշխարհի առաջնության հերթական օրը պայքարի մեջ մտան 63 կգ, 67 կգ ու 87 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշները: 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը մեկնարկային գոտեմարտում հաղթեց Ֆրանսիան ներկայացնող Գագիկ Սնջոյանին` 5:1 հաշվով: 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը մրցաշարի առաջին գոտեմարտում մրցեց Ռումինիան ներկայացնող Ստեֆան Ռուսուի հետ: Գոտեմարտն ավարտվեց մոտ 2 րոպեում` Ասլանյանի արագ` 10:0 հաշվով հաղթանակով:



