Վորոնեժի վրա անօդաչուների հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել, 17-ը՝ վիրավորվել

Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում և մարզում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս 17-ը՝ վիրավորվել։ Մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևի խոսքով՝ հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ավելի քան 100 անօդաչու։ Ռուսական Astra լրատվամիջոցի հաղորդմամբ՝ վնասվել են «Ուրիցկի» բնակելի համալիրը և «Գալերիա Չիժովա» բիզնես կենտրոնը, հրդեհներ են բռնկվել նաև ավտոկայանատեղիներից մեկում և բնակելի թաղամասերում։ Ռուսական երկաթուղիների տվյալներով՝ վնասվել է Անապա–Մոսկվա թիվ 11 ուղևորատար գնացքի վագոնը, ինչի հետևանքով հինգ ուղևոր տուժել է։ Դեպքի պատճառով երկաթուղու մի հատվածում դադարեցվել է գնացքների երթևեկությունը։ Սպասվում են հարավային ուղղությամբ ուղևորատար և մերձքաղաքային գնացքների ուշացումներ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16795

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով