Վերականգնվել է կոլայի և տանձի համով գազավորված ըմպելիքների արտադրությունը

Վերացվել է կոլայի և տանձի համով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրության կասեցումը։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Քվիմագո» ՍՊ ընկերության՝ Լոռու մարզ, ք․ Վանաձոր, Ներսիսյան թաղամաս, 11-1/1 հասցեում գործող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասում իրականացված ստուգման արդյունքում լաբորատոր փորձարկման արձանագրությամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք տանձի համով» և «Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք կոլայի համով» արտադրատեսակների արտադրության կասեցումը վերացվել է:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16852

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով