Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված մեծածավալ քննչական և ապացուցողական գործողութունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ «Զապ» մականվամբ հայտնի քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանող Ա․Ս․-ն, 2026 թվականի սեպտեմբերի 21-ին անձի կողմից իրեն դիմելու արդյունքում տեղեկանալով, որ իր նախկին փեսան՝ Է․Մ․-ն թոռան առողջական խնդիրներով պայմանավորված՝ բժշկական կենտրոնում գտնվելու ժամանակ երեխային տեսակցելու հարցի շուրջ վիճաբանել է դստեր և բժշկական անձնակազմի հետ, ձեռնամուխ է եղել պետական իրավական մեխանիզմներից դուրս՝ հեղինակության, ազդեցության, ինչպես նաև ապօրինի ներգործության միջոցների օգտագործմամբ մասնավոր վեճի լուծմանը, որին ներգրավվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանող «Օշականցի Գևորիկ» մականվամբ հայտնի Գ․Մ․-ն։ Այս մասին հաղորդագրություն է



