Սլովակիան մտադիր է շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ

Սլովակիան կշարունակի համագործակցությունը Ռուսաստանի հետ այն ոլորտներում, որոնց վրա չեն տարածվում պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է Սլովակիայի արտգործնախարար Յուրայ Բլանարը՝ հոկտեմբերի 26-ին Մոսկվա կատարած այցի արդյունքներով։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և այլ պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են Սլովակիայի էներգետիկ անվտանգությունը, երկկողմ տնտեսական հարաբերությունները և Ուկրաինայում պատերազմը։ Բլանարը շեշտել է Ռուսաստանի հետ երկխոսությունը պահպանելու անհրաժեշտությունը։ Անդրադառնալով Ուկրաինայի պատերազմին՝ Սլովակիայի արտգործնախարարը նշել է, որ կարևոր է հաշվի առնել հակամարտության սկզբնապատճառները և ակտիվ երկխոսություն վարել բոլոր կողմերի հետ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16791

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով