Նիկի Մինաժը կարող է դառնալ Սպիտակ տան մամուլի քարտուղար

Ամերիկացի ռեփեր Նիկի Մինաժը կարող է զբաղեցնել ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնը։ Այդ հնարավորության մասին ակնարկել է Սպիտակ տան հաղորդակցության հարցերով տնօրեն Սթիվեն Չունգը։ Չունգը X սոցիալական ցանցում հրապարակել է Մինաժի հետ զրույցի տեսանյութը, որի ընթացքում երգչուհին գովաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, նրա տնտեսական քաղաքականությունն ու միջազգային ասպարեզում ցուցաբերած հաստատակամությունը։ «Տիկնայք և պարոնայք, կարծես գտել ենք Սպիտակ տան նոր մամուլի քարտուղարին»,- կատակել է Չունգը։ Համացանցում հումորային գրառումներն ու քննարկումուները սկսվել են այն բանից հետո, երբ Քեթի Զաքարիան հեռացել է այդ պաշտոնից՝ ընդամենը հինգ օր աշխատելուց հետո։ Հնարավոր թեկնածուների թվում հիշատակվել են նաև քաղաքական մեկնաբան Սքոթ Ջենինգսը և մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16905

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով