Հայաստան է ժամանել Իսպանիայի թագուհին

Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան հոկտեմբերի 27-ին ժամանել է Հայաստանի Հանրապետություն: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Նորին Մեծությանը դիմավորել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Թագուհու այցը Հայաստան կտևի մինչև հոկտեմբերի 29-ը։ Այցի շրջանակում Նորին Մեծությունը կմասնակցի Արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը, ինչպես նաև կայցելի Հայաստանի պատմամշակութային վայրեր և կմասնակցի մշակութային ու Հայաստան֊Իսպանիա բարեկամական կապերին նվիրված միջոցառումների:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16905

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով