Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը կասկած է հայտնել, որ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կարող է նպաստել Ուկրաինայում խաղաղության հաստատմանը։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Եթե բանակցությունները հանգեցնեն խաղաղության, դա լավ է։ Սակայն իմ փորձից ելնելով՝ նախորդ քննարկումների արդյունքները, օրինակ՝ Գերմանիայի և Ֆրանսիայի մասնակցությամբ, շատ համեստ են եղել։ Իսկ եթե նայենք, թե ինչ է Ռուսաստանն ամեն օր անում մարտի դաշտում, ապա ես որևէ նշան չեմ տեսնում, որ նա ձգտում է խաղաղության։ Նրանք ձգտում են ճնշել (Ուկրաինային)», – ասել է Շվեդիայի վարչապետը, որի խոսքերը մեջբերել է շվեդական SVT հեռուստաընկերությունը։



