Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն ընդունել է Լիոնի մետրոպոլիայի փոխնախագահներ Օլիվիե Արաուժոյի և Բաստիեն Ժուանի գլխավորած պատվիրակությանը։ Քննարկվել են Երևանի և Լիոնի մետրոպոլիայի միջև ընթացիկ համագործակցային հարցերը։ Երևանի փոխքաղաքապետը կարևորել է կողմերի միջև գործընկերությունը՝ ընդգծելով առկա համաձայնագրով իրականացվող ծրագրերն ակտիվացնելու անհրաժեշտությունը։ Լիոնի մետրոպոլիայի փոխնախագահների գլխավորած պատվիրակությանն ընդունել է նաև Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցային հարցեր, որոնք վերաբերում են բնապահպանական ծրագրերին։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել ձեռնարկել գործուն քայլեր՝ հետագա փոխգործակցությունն ապահովելու նպատակով։



