«Գազպրոմ Արմենիա»-ից հայտնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 28-ին ժամը 08:00-ից մինչև հոկտեմբերի 29-ը ժամը 20:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթափ, Նոր Խարբերդ, Նոր Կյուրին, Մարմարաշեն, Ջրահովիտ բնակավայրերի գազասպառողների, «Էտրո» ՍՊԸ-ի և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը, Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։



