ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտությունը կավարտվի այն ժամանակ, երբ ինքը դա ցանկանա։ Այս մասին հաղորդում է CNBC-ն։ «Ինչ-որ մեկն ինձ հարցրեց. «Ե՞րբ կավարտվի Իրանի հետ պատերազմը»։ Ես պատասխանեցի. «Այն ժամանակ, երբ ցանկանամ, որ այն ավարտվի», – ասել է Թրամփը Տեխասում կայացած հանրահավաքի ժամանակ։ Թրամփը հավելել է, որ «դա կլինի շատ արագ, բայց մենք պետք է այն ավարտենք, ինչպես հարկն է»։ Նա նշել է, որ պետք է լինի «լիարժեք հայտարարություն», որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա։ Ամերիկյան լրատվամիջոցները վերջին շաբաթներին չեն բացառել Իրանի ուղղությամբ հարվածների վերսկսումը նոյեմբերի 3-ին կայանալիք ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո։



