Truth Social սոցիալական ցանցում Թրամփը վերահրապարակել է մի գրառում, որտեղ նշվում է, որ Նեթանյահուին աջակցելու մասին իր հայտարարությունից հետո ընտրապայքարի ընթացքը փոխվել է։ «Երբ նախագահ Թրամփը հայտարարեց Բիբի Նեթանյահուին աջակցելու մասին, իրավիճակը լիովին փոխվեց։ Այն, ինչը կարող էր դառնալ մեծ վարչապետի ջախջախիչ պարտությունը, վերածվեց լարված պայքարի՝ առանց հստակ հաղթողի, կամ նույնիսկ Նեթանյահուի հաղթանակի։ Եվ այս ամենը տեղի ունեցավ նախագահ Թրամփի աջակցության հայտարարությունից հետո»,- ասվում է վերահրապարակված գրառման մեջ։



