Հավերժ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանն առանց ընտրակաշառքի 5 տոկոս վարկանիշ ունի

Հայաստանի քաղաքական օրակարգում միաժամանակ հասունանում են որոշումներ, որոնք կարող են սահմանել երկրի զարգացման հաջորդ տասնամյակները։ Նիկոլ Փաշինյանը չի բացառում արտահերթ ընտրությունները՝ նոր Սահմանադրության ընդունման ճանապարհը բացելու համար։ Ադրբեջանը սահմանադրական փոփոխությունները շարունակում է կապել խաղաղության պայմանագրի ստորագրման հետ։ Ռուսաստանից պահանջում են Շիրակի մարզպետի հրաժարականը։ Սամվել Կարապետյանը խոստանում է իշխանափոխություն, մինչդեռ նրա Ստեփանավանի քաղաքական թիմի ներկայացուցիչների նկատմամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է իրականացվում։ Իսկ խորհրդարանում ԹՐԻՓՓ համաձայնագրի շուրջ բանավեճը բացահայտում է Հայաստանի քաղաքական ուժերի միջև սկզբունքային տարաձայնությունները՝ ինքնիշխանության, անվտանգության և տարածաշրջանի ապագայի հարցերում։ Ո՞ւր է գնում Հայաստանի ներքաղաքական կյանքը, և ինչպե՞ս է իշխանությունը պատրաստվում պատասխանել այս մարտահրավերներին։ Մեր հյուրն է Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17000

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով