Telegram սոցիալական հարթակում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի անունով և լուսանկարով կեղծ օգտահաշիվ է բացվել, որից քաղաքացիներին հաղորդագրություններ են ուղարկվում։ Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից, ընդգծելով, որ վերոնշյալ՝ @Dokto111 օգտահաշիվը որևէ առնչություն չունի Անահիտ Մանասյանի կամ ՄԻՊ աշխատակազմի հետ։ «Խնդրում ենք չպատասխանել հաղորդագրություններին, չտրամադրել անձնական տվյալներ և բողոքարկել ու արգելափակել կեղծ օգտահաշիվը»,– հորդորում են կառույցից։



