Կանխվել է մոտ մեկուկես միլիոն դրամ արժողությամբ խողովակների գողությունը

Հոկտեմբերի 23-ին ստացած օպերատիվ տեղեկությանն արագ արձագանքելու շնորհիվ Վաղարշապատի համայնքային ոստիկանները կանխեցին գողությունը։ Ժամը 17․15-ին՝ խողովակները հողից հանելու և ապամոնտաժելու պահին, Թաիրովի Չարենցի փողոցին կից դաշտամիջյան հատվածում համայնքային ոստիկանները ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ 45-ամյա տղամարդուն, զոդման աշխատանք կատարողին և բեռնատարի վարորդին։ Պարզվեց, որ մոտ մեկուկես միլիոն դրամ արժողությամբ խողովակների գողությունը կազմակերպել և մյուս երկուսի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել հենց 45-ամյա տղամարդը։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Հանգամանքները պարզվում են։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16925

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով