ԹՐԻՓՓ-ն օր առաջ պետք է գործարկվի. շատ բան է փոխվելու ԱՄՆ միջանկյալ ընտրություններով

Նոյեմբերի 3-ին Միացյալ Նահանգներում կայանալիք միջանկյալ ընտրությունները կարող են արմատապես փոխել Վաշինգտոնում քաղաքական ուժերի հարաբերակցությունը։ Դեմոկրատներն առաջատար են համազգային հարցումներում, իսկ հանրապետականները պայքարում են Կոնգրեսի երկու պալատներում մեծամասնությունը պահպանելու համար։ Թրամփի վարչակազմի առջև կուտակվում են լուրջ մարտահրավերներ՝ գնաճ, վառելիքի բարձր գներ, ԱՅՍ-ի զանգվածային գործողությունների շուրջ հակասություններ և Ռուսաստանի հետ դիզելային գործարք, որն արդեն դժգոհություն է առաջացրել նույնիսկ հանրապետականների շրջանում։ Միաժամանակ փոխվում է Դեմոկրատական կուսակցության գաղափարական դիմագիծը, իսկ հանրապետական ճամբարում սկսվում է պայքարը Թրամփի քաղաքական ժառանգության համար։ Այս ընտրությունների հետևանքները կարող են դուրս գալ Ամերիկայի սահմաններից՝ ազդելով նաև Հայաստանի, Հարավային Կովկասի և տարածաշրջանում ամերիկյան ռազմավարական նախագծերի ապագայի վրա։ Մեր հյուրն է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը, որի հետ կքննարկենք ԱՄՆ միջանկյալ ընտրությունները, ամերիկյան ներքաղաքական զարգացումներն ու դրանց հնարավոր հետևանքները Հայաստանի և Հարավային Կովկասի համար։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16973

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով