Իրանը մեծ Աֆղանստան դարձնելու ճանապարհը բոլորի համար մեծ պայթյուն է լինելու

Մերձավոր Արևելքում այսօր պայքար է ընթանում ոչ միայն պատերազմի ելքի, այլև հետպատերազմյան տարածաշրջանի քաղաքական ճարտարապետության համար։ Իսրայելի ընտրությունների նախնական արդյունքներով Նեթանյահուի դաշինքն ունի 53, Գադի Այզենկոտի գլխավորած դաշինքը՝ 48 մանդատ, իսկ արաբական կուսակցությունները՝ 19։ Կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ 61 մանդատը կողմերից ոչ մեկը չունի։ Իսրայելի այս քաղաքական անորոշությունը կարող է անմիջական հետևանքներ ունենալ Իրանի հետ պատերազմի և տարածաշրջանային անվտանգության համար։ Մինչ Վաշինգտոնը փորձում է պահպանել իր ազդեցությունը, Թուրքիան ակտիվացնում է դիվանագիտությունը, Անկարայի և Բաքվի հարաբերություններում տարաձայնությունների մասին տեղեկություններ են շրջանառվում, իսկ Իրանի շուրջ բանակցություններին ներգրավվում են Սաուդյան Արաբիան և Պակիստանը։ Մոսկվան նույնպես փորձում է իր տեղն ապահովել նոր տարածաշրջանային հաշվարկներում։ Այս ամենը տեղի է ունենում ԱՄՆ միջանկյալ ընտրությունների նախաշեմին, երբ ժամանակն ինքնին դառնում է քաղաքական գործոն։ Արդյո՞ք մենք ականատես ենք պատերազմի ավարտին նախապատրաստվելու, թե՞ նոր և ավելի վտանգավոր դիմակայության ձևավորմանը։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16974

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով