Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել վերանայել Ռուսաստանի նկատմամբ իր դիրքորոշումը՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի համատեքստում, ինչպես նաև մտածել իր առևտրային քաղաքականության հնարավոր փոփոխությունների մասին։ Ինչպես տեղեկացնում է Deutsche Welle-ն, այդ մասին Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է Պեկինի համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ, որտեղ նրան շնորհվել է պատվավոր պրոֆեսորի կոչում։ «Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է և սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ։ Եկեք միասին աշխատենք, որպեսզի Ռուսաստանը դադարեցնի հարձակումները և սկսի լուրջ բանակցություններ»,- ասել է Շտայնմայերը։ Ըստ նրա՝ Ռուսաստանի Դաշնությունն ընտրել է առճակատման ուղին։



