Հողամասի նկատմամբ կգրանցվի Արենիի սեփականության իրավունքը

Գլխավոր դատախազությունը 2024 թվականի հոկտեմբերի 23-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Վայոց ձորի մարզի Արենի խոշորացված համայնքի և ֆիզիկական 2 անձի՝ հողամասերի՝ 2011 թվականի դեկտեմբերի 21 աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հոկտեմբերի 14-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը։ Անվավեր են ճանաչվել Վայոց ձորի մարզի Արենի խոշորացված համայնքի 430 քմ մակերեսով և 1 հա մակերեսով 2 հողատարածքների աճուրդները. 1 հա մակերեսով հողամասը կվերադարձվի Վեդի համայնքին, իսկ 430 քմ մակերեսով հողամասի գնորդից բնեղենով վերադարձնելու անհնարինության պատճառով կբռնագանձվի հողամասի արժեքը՝ 254.000 դրամ: Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Դատախազությունը կդիմի Կադաստրի կոմիտե՝ նշված հողատարածքի նկատմամբ Արենի համայնքի սեփականության իրավունքը գրանցելու համար:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16984

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով