Մեզ երաշխավորված հզորություն է պետք. գռեհիկ սխալ է, թե 1200 մգվտ հզորությունը շատ է ՀՀ համար

Հայաստանի նոր ատոմակայանի կառուցման շուրջ տեխնոլոգիական ընտրությունը վերածվում է աշխարհաքաղաքական մրցակցության։ Տարիներ շարունակ փոքր մոդուլային ռեակտորների առավելությունները ներկայացնելուց հետո Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի սկզբին հայտարարեց, որ այդ հզորությունները կարող են այլևս չբավարարել Հայաստանի աճող էլեկտրաէներգետիկ պահանջարկը՝ չբացառելով հազար մեգավատանոց ատոմակայանի կառուցումը։ Այս փոփոխությունից հետո Հայաստան այցելեց ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Շոնա Ուիլսոնը։ Նրա այցը դիտարկվում է ամերիկյան միջուկային տեխնոլոգիաների առաջմղման և տարածաշրջանում Ռուսաստանի հետ աճող մրցակցության համատեքստում։ Արդյո՞ք Վաշինգտոնը փորձում է Երևանին վերադարձնել փոքր մոդուլային ռեակտորների ընտրությանը, թե՞ Հայաստանի աճող պահանջարկը իսկապես հիմնավորում է ավելի հզոր կայանի կառուցումը։ Խոսքը պարզապես նոր ատոմակայանի կառուցման մասին չէ։ Հայաստանի այսօրվա ընտրությունից է մեծապես կախված, թե առաջիկա տասնամյակներում որքան ինքնուրույն կլինի մեր էներգետիկ համակարգը, ինչ տնտեսական պարտավորություններ կստանձնի պետությունը և ում տեխնոլոգիաներից ու քաղաքական որոշումներից կախված կլինի երկրի էներգետիկ անվտանգությունը։ Այս ընտրության տնտեսական, տեխնոլոգիական և աշխարհաքաղաքական հետևանքները քննարկել ենք ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի էներգետիկայի գծով ազգային փորձագետ Արա Մարջանյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17191

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով