Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով

Հանրապետության տարածքում նոյեմբերի 1-ի ցերեկը, 2-ի, 3-ի և 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 2-ի, 3-ի և 4-ի ցերեկը, 5-6-ը՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ։ Ինչպես տեղեկացրին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-6-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով։ Երևան քաղաքում նոյեմբերի 1-ի ցերեկը, 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 5-6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17193

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով